Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.74 |
EUR | ⚊ | € 426.91 |
RUB | ⚊ | ₽ 4.5541 |
GBP | ⚊ | £ 508.83 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները չեն ավարտվել ապրիլի 24-ով, ավելին` դրանք նոր թափ են ստացել:
Նա նշեց, որ վաղը ՀՀ նախագահը կմասնակցի Վաշինգտոնի Մայր տաճարում կայանալիք պատարագին` երկու երկրների հոգևոր ներկայացուցիչների մասնակցությամբ /հայկական կողմից ներկա կլինեն Գարեգին Բ և Արամ Ա վեհափառները/, որից հետո ԱՄՆ մի շարք քաղաքներում տեղի կունենան տարբեր միջոցառումներ:
«Հունիս ամսին Հայաստանը Կաննում անցկացվող փառատոներից մեկի պատվավոր հյուրն է լինելու, իսկ փառատոնի շրջանակներում մեծարվելու է Կոմիտասն ու նրա գործունեությունը: Հուլիս ամսին էլ տեղի կունենա ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովը, իսկ օգոստոս ամսին Համահայկական խաղերի բացումն է, որին Թուրքիայի մեծ թվով հայեր են մասնակցում: Սեպտեմբեր ամսին էլ Էջմիածնում մյուռոնօրհնության արարողություն կլինի»,- ասաց Սարգսյանը: