կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-02 19:34
Արցախ

ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ-ում համամասնական և մեծամասնական մանդատների թվի հարաբերակցությունը կփոխվի

ԼՂՀ  6-րդ գումարման ԱԺ-ում  համամասնական և մեծամասնական մանդատների թվի հարաբերակցությունը կփոխվի

ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն այսօր տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ու  դիտորդական առաքելություն իրականացնողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց ընտրություններից առաջ տիրող իրավիճակը:

 

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ-ում Yerkir.am-ի թղթակիցը, Սրբուհի Արզումանյանը նշեց, որ ԼՂՀ  6-րդ գումարման ԱԺ-ում արդեն փոխվել է համամասնական և մեծամասնական մանդատների թվի հարաբերակցությունը: Նախկին՝ 17 (համամասնական) -16 (մեծամասնական) հարարաբերակցության փոխարեն այժմ գործում է  22 (համամասնական) - 11 (մեծամասնական) հարաբերակցությունը: Համամասնական ցուցակներում նվազագույնը հինգ հոգի են ընդգրկված, առավելագույնը՝ 66:

 

 Սրբուհի Արզումանյանը տեղեկացրեց նաև, որ  6-րդ գումարման խորհրդարանում կանանց դերի բարձրացման և ներկայացվածության ավելի մեծ հնարավորություն է ստեղծվել: Նա նշեց, որ շուրջ 20 տոկոսով բարձրացվել է կանաց ներկայացվածությունը խորհրդարանում: Արզումանյանը տեղեկացրեց, որ նախորդ ընտրությունների համեմատ՝ թեկնածուների թիվը կրկնապատկվել է:

 

Այս տարի ընտրություններին կմասնակցի 101.653 ընտրող: Սրբուհի Արզումանյանի հաղորդմամբ՝ ընտրությունների ընթացքում լրատվամիջոցները հնարավորություն կունենան ազատ տեսանկարահանելու ամեն ինչ՝ բացի ընտրողների ստորագրվող ցուցակներից եւ ընտրախցիկներից: