կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-30 11:36
Տարածաշրջան

Թուրքիան արձագանքել է ԱՄՆ-ի` Վենեսուելայի վերաբերյալ հայտարարությանը

Թուրքիան արձագանքել է ԱՄՆ-ի` Վենեսուելայի վերաբերյալ հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակ Համի Աքսոյը հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության «Ապրիր Նահանգներում» (LiveatState) անունը կրող հաղորդմանը հյուրընկալած՝ ԱՄՆ-ի՝ Վենեսուելայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսի` Թուրքիայի վերաբերյալ հայտարարությունների վերաբերյալ:

«ԱՄՆ-ի՝ Վենեսուելայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսի` Վենեսուելայի և մեր հարաբերությունների առնչությամբ Թուրքիային ուղղված խոսքերը ցավով են ընդունվել: Թուրքիան մի շարք երկրների նման Վենեսուելայում ընտրությունների արդյունքում իշխանության եկած Մադուրոյի կառավարությունը որպես օրինական է ճանաչում` համաձայն միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի պահանջներին: Թուրքիան դեմ է արտաքին միջամտություններով և  հակաժողովրդավարական մեթոդներով երկրների օրինական ղեկավարության փոփոխության փորձերին: Մյուս կողմից՝ Վենեսուելայի հետ առևտուրն իրականացնում է  միջազգային առևտրային պահանջներին համապատասխան և թափանցիկ: Թուրքիան շարունակելու է ամբողջ Լատինական Ամերիկայի հետ փոխադարձ հարգանքի, բարեկամության և շահերի վրա հիմնված հարաբերությունները», - Աքսոյի խոսքերն է մեջբերում CNN-ի թուրքական ծառայությունը:

Նշենք, որ Աբրամսը հաղորդման ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն բազմից խնդրել և պահանջել է Թուրքիային՝ վերջ տալ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հակաօրինական իշխանությանը աջակցելուն: