Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կառավարության քննարկմանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ կրթության և գիտության նախարարին և մշակույթի նախարարին լուծել համապատասխան նախարարությունների միջև կնքված «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության թանգարանային ֆոնդն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» պայմանագիրը: Մասնավորապես` կրթության եւ գիտության նախարարության ենթակայությունից այն անցնում է մշակույթի նախարարության ենթակայության տակ:
Հասմիկ Պողոսյանը շեշտեց, որ հարցը համաձայնեցված է կրթության և գիտության նախարարության հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց. «Բա ո՞նց ես համոզել պարոն Աշոտյանին»:
«Մենք միշտ իրար համոզում ենք, ստացվում ա»,- պատասխանեց Հասմիկ Պողոսյանը, ինչը հարուցեց ներկաների ծիծաղը:
«Վտանգավոր է, եթե ստացվում է համոզել»,- կատակեց վարչապետը, ապա, դիմելով Արմեն Աշոտյանին, հարցրեց. «Փաստորեն, եթե համոզելու հարց լինի, քեզ դիմենք, հա՞»:
«Եթե կլինի վարչապետի հանձնարարականը, ապա` այո, պարո'ն վարչապետ»,- արձագանքեց Աշոտյանը: