|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 1-ին մասնակցել է Կրոնական գործերի նախարարության և Թուրքիայի կրոնական հիմնադրամի կողմից Ստամբուլի նվաճման 566-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Նամազից հետո նա ելույթ է ունեցել և անդրադարձել հունիսի 23-ին նշանակված` Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրություններին. հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:
«Եղբայրնե'ր, հիշեք, որ մեր երկրում կան մարդիկ, որոնք ասում են, որ «զուլումը սկսվել է 1453 թ.»: Այս երեկո ոչ թե զուլումի, այլ նվաճման 566-րդ տարեդարձն ենք տոնում: Ես ձեզ խնդրանք ունեմ. աա Ստամբուլն է, սա Կոստանդնուպոլիսը չէ, այստեղ կան մարդիկ, որոնք այդպես են մտածում: Այդպես ընկալողների դեմ 22 օր ունենք: Նրանց պետք է բացատրենք իրականությունը»,– հայտարարել է Էրդողանը: