կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-27 15:45
Սպորտ

Մինասյանը չցանկացավ խոսել հավաքականը գլխավորելու մասին

Մինասյանը չցանկացավ խոսել հավաքականը գլխավորելու մասին

Երեկ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշանակվեց «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն: Այսօր տեղի ունեցավ նրա մամուլի ասուլիսը:

 

Մինասյանը նախ խոսեց «Տոբոլ»-ից հեռանալու մասին. «Ինձ պետք է այդ դադարը. ֆուտբոլային առումով` շատ հարցերի պատասխան ունեմ գտնելու»:

 

Նաեւ  հավելեց. «Չէի պատկերացնում, որ իմ` տնօրեն նշանակվելը այսպիսի մեծ հետաքրքրություն կառաջացներ: Չեմ ցանկանում խոսել «Տոբոլ»-ից հեռանալու մասին: Հիմա իմ աշխատանքն ամբողջությամբ կապված է «Փյունիկ»-ի հետ»:

 

Հարցին, թե ի՞նչ խնդիր է դրված «Փյունիկ»-ի առջև, Մինասյանը պատասխանեց. «Այս ակումբը շարունակելու է իր քաղաքականությունը` ֆուտբոլիստներ մատակարարել ազգային հավաքականին: Բոլոր նախադրյալները կան, որ «Փյունիկ»-ը դառնա երկրի չեմպիոն»:

 

Հարցին` իրեն տեսնո՞ւմ է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, նա պատասխանեց` դա ֆեդերացիայի գործն է:

 

Yerkir.am-ի հարցին` այնուամենայնիվ, հավաքականը գլխավորելու հրավեր ստանալու դեպքում այդ առաջարկը կընդունի՞, Մինասյանը պատասխանեց, որ այժմ չի ցանկանում խոսել այդ մասին: