կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-29 19:15
Քաղաքական

Վարչապետը չցանկացավ խոսել Քոչարյանի մասին

Վարչապետը չցանկացավ խոսել Քոչարյանի մասին
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին: Իսկ լրագրողների հարցերը հիմնականում վերաբերում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցին: Հովիկ Աբրահամյանը լսեց իրեն մոտեցած մի քանի կանանց, սակայն լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան ասաց. «Թույլ տվեք այսօր չխոսեմ»: Yerkir.am-ի այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի տնտեսության համար զարգացման հիմքեր չի տեսնում, արդյոք վարչապետը տեսնո՞ւմ է այդ հիմքերը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Այո, տեսնում եմ»: