Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ ՀՀԿ-ական պատգամավոր Վազգեն Կարախանյանը չի էլ ուզում խոսել: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ շատ բարկացած է այդ թանկացումից և չի ուզում խոսել:
Դիտարկմանն ի պատասխան, թե թանկացումն այդպես էլ զսպել չստացվեց, Կարախանայնը կրկնեց. «Ես շատ ջղայնացած եմ, չեմ ուզում այդ մասին խոսել»:
Հետաքրքիր է՝ եթե իշխող կուսակցության ներկայացուցիչն է բարկացած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից, այդ դեպքում հասարակ քաղաքացի՞ն ինչ ասի:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17-ի նիստում կքննարկվի էլեկտրաէներգիայի սակագնի հարցը: Հանձնաժողովն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6.93 դրամով` ցերեկը դարձնելով 48.78 դրամ/կՎտժ, իսկ գիշերը՝ 37.28 դրամ/կՎտժ: