| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ ստվերի դեմ պայքարին: Նա կարծիք հայտնեց, որ ստվերի դեմ արդյունավետ պայքար է տարվելու, և նոր քաղաքական իրողություններում ավելի հիմնավոր պայմաններ են ստեղծված այդ պայքարն ավելի արդյունավետ տանելու ուղղությամբ: Անանյանը նշեց, որ բյուջեի եկամուտների հավաքագրումը կլինի նախատեսվածից ավելի:
Լրագրողները պահանջեցին ստվերում գործող տնտեսվարողների անուններ հնչեցնել: ՊԵկ նախագահը նշեց, որ իր պաշտոնավարման վեցերորդ օրն է, և անուններ հնչեցնելը ճիշտ չէ, իսկ տեղեկատվություն ներկայացնելիս ՊԵԿ-ը կներկայացնի տնտեսվարողի հաշվառման համարով, այլ ոչ` անունները կամ մականունները: «Ես խոստանում եմ, որ պաշտոնավարման 100-րդ օրը մենք ավելի հիմնավոր կներկայացնենք տեղեկատվություն այդ խնդիրների վերաբերյալ»,- խոստացավ նա:
ՊԵԿ նախագահի խոսքով` իրենց նպատակը համակարգային դրական տեղաշարժերն են, և մաքսակետերում դրական տեղաշարժերով չեն սահմանափակվելու: «ՊԵԿ-ը գործելու է օրենսդրության շրջանակներում, չպետք է լինեն ավելի գերադասված տնտեսվարողներ»,- ասաց Դավիթ Անանյանը: