Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
43 տարբեր ազգեր կան «24/04» նվագախմբում, և հաճելի է, որ իրար մեծ մասամբ հասկանում են առանց թարգմանչի օգնության. լրագրողների հետ զրույցում Հանրապետության հրապարակում վաղը կայանալիք համերգի վերջին փորձի ժամանակ ասաց աշխարհահռչակ դիրիժոր Միխայիլ Յուրովսկին:
Նա նշեց նաև, որ անչափ ուրախ է, թեեւ տխուր միջոցառում է: «Ուրախ եմ, որ ոգեկոչում ենք ոչ միայն 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այլև Հոլոքոստի և բոլոր նրանց, ովքեր բռնի կերպով զոհ են գնացել չար ուժերին: Ես անչափ ուրախ եմ, որ գտնվում եմ ընկերներիս շրջապատում, նաև այն միջավարի համար, որտեղ ես հիմա նվագում եմ»,- ասաց դիրիժորը:
Յուրովսկին նշեց նաև, թե իրեն բախտ է վիճակվել Արամ Խաչատրյանի հետ ապրել նույն շենքում, շփվել Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի հետ:
«Ես շատ մտերիմ էի Առնո Բաբաջանյանի հետ, հաճախ հանդիպում էի նաև Ալեքսանդր Հարությունյանի հետ: Նրանք իմ ընկերներն էին, մեր ընտանիքի ընկերները: Բաբաջանյան, Խաչատրյան, Հարությունյան` սրանք ինձ համար պարզապես մշակույթում հայտնի մարդկանց ազգանուններ չեն, նրանք ինձ համար մարդիկ են, որոնք մինչև հիմա կենդանի են, կան, ապրում են իմ մեջ: Ի դեպ, նրանք ոչ միայն հայկական մշակույթում հայտնի դեմքեր են, այլ նաև մեծ տեղ են զբաղեցնում համաշխարհային մշակույթում»,- ասաց մաեստրոն: