|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ապրիլի 16-ին, ժամը 23.02-ին ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի առաջին խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Դեյվիդ» տաքսի ծառայությանը պատկանող «Հոնդա էլանտրա» մակնիշի L4022 պ/հ (վարորդ` Ա. Դ., ծնվ.1991թ) և «Պեգաս» տաքսի ծառայության պատկանող «Դեյվու» մակնիշի 34VM198 պ/հ (Ն. Գ. ծնվ.1963թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ն.Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և փակել գազի բալոնների փականները: