կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-15 17:10
Հասարակություն

Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 11 պատահար. 1 մարդ մահացել է, 16-ը՝ ստացել վնասվածքներ

Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 11 պատահար. 1 մարդ մահացել է, 16-ը՝ ստացել վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու` 8, խարդախության և յուրացման կամ վատնման՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 4, բնակարանային գողության՝ 2, սպանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության ու ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, և խարդախության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ մահացել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: