|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Հուլիսի 11-ին, ժամը 00:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոց-Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ իրար են բախվել «Mercedes» մակնիշի (վարորդ՝ 1987 թ. ծնված Մ. Գ) 35 DF 073 և «Volkswagen Jetta» մակնիշի (վարորդ՝ 1966 թ. ծնված Գ. Գ.) 16 UU 905 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: