Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 31, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ծեծի՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, յուրացման կամ վատնման, խուլիգանության ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 2-ական, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և սեքսուալ բնույթի բռնի գործողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության և կողոպուտի՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ մահացել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: