|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով` ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն գնում են ամբողջական իշխանափոխության: Այս մասին նա ասաց եռյակի երթի ժամանակ:
«Ազատության» լրագրողի այն դիտարկմանը, որ շատերի մոտ տպավորություն է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը գնում է 2018թ. նախագահական ընտրությունների, Սարգսյանը չհամաձայնեց:
«Տեր-Պետրոսյանը եւ Ծառուկյանը զարգացնում են պրոցեսը եւ սպասում հարմար պահի: Հերթականի համար պետք չէր սկսել հիմա, մենք գնում ենք արտահերթ ընտրությունների»,- ասաց նա:
Լրագրողի հարցին, որ ինչո՞ւ շտաբների ստեղծումը, հանդիպումները տեղի են ունենում ԲՀԿ-ի գրասենյակներում, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. «Պետք չէ խանդով վերաբերվել: Ի՞նչ պարտադիր է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ հանդիպում կազմակերպի, մենք հո թոզ չե՞նք փչում մարդկանց աչքին: Ամեն մեկն անում է այն, ինչ կարող է անել, եւ դա ողջունելի է»: