|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Դեպի հայրենիք ուղևորության մասին երկար խոսակցություններից հետո Քիմ Քարդաշյանը ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի, փոքրիկ դստեր և քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ Լոս Անջելեսի օդանավակայանից մեկնել է Երևան. գրում է x17online-ը:
Կայքի հաղորդմամբ՝ աշխարհահռչակ ընտանիքը նախ կմեկնի Հայաստանի Հանրապետություն, այնուհետև՝ Իսրայել: Տեղեկացնենք, որ Քիմ Քարդաշյանն իր ընտանիքով Հայաստանից Թել Ավիվ կմեկնի ապրիլի 12-ին:
Հիշեցնելով, որ հայտնի Քարդաշյանների հայրը՝ ծագումով հայ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, ծնվել է Լոս Անջելեսում, կայքը տեղեկացնում է, որ դուստրերը այս այցով հարգում են նրա հիշատակը:
Կայքն անդրադարձել է նաև հայտնի ընտանիքի արտաքին տեսքին:
Լուսանկարները՝ ստորև










