Կ.Պոլսի հայկական եկեղեցիներում Սոմայի զոհերի համար պատարագ կմատուցվի
Կիրակի` մայիսի 18-ին, Կ.Պոլսի հայկական բոլոր եկեղեցիներում Սոմայի զոհերի համար պատարագ կմատուցվի: Այս մասին հայտնել է Կ.Պոլսի հայոց պատրիարքարանը: Ըստ Demokrathaber-ի՝ Կ.Պոլսի պատրիարքարանը Սոմայի հանքում մահացած հանքափորների ընտանիքներին ցավակցել է և ընդգծել, որ այդ դեպքը բոլորի վիշտն է: