Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հաջորդող օրը՝ ապրիլի 25-ին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա տեխնոլոգիաներին և արվեստին վերաբերող երկու խոշորագույն միջոցառում` «Թումո»-ի խորհրդի անդամներ Րաֆֆի Գրիգորյանի, Սերժ Թանկյանի և այլ աշխարհահռչակ մասնագետների մասնակցությամբ:
HIVE ճարտարագիտության առաջնորդների համաժողովին, որը հովանավորում է Հովնանյան հիմնադրամը, ներկա կլինեն այնպիսի խոսնակներ, ինչպիսիք են «Թումո»-ի խորհրդի անդամ, Twitter-ի նախկին փոխտնօրեն Րաֆֆի Գրիգորյանը, Reddit ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը, ՏՏ ոլորտի այլ նշանավոր մասնագետներ:
Միջոցառումը կմիավորի ճարտարագետների և ծրագրավորողների՝ միտում ունենալով քննարկումների, դասախոսությունների և անձնական հանդիպումների միջոցով կատարել փորձի փոխանակում ոլորտի առաջնորդների և տեղացի մասնագետների միջև: Միևնույն ժամանակ, կանցկացվի նաև երաժշտական հանդիպում System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի գլխավորությամբ: Միջոցառմանը ներկա կգտնվեն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը և այլ հայտնի երաժիշտներ: Հանդիպման ընթացքում տեղի կունենան քննարկումներ հայկական երաժշտության ինքնության և տարբեր մոտեցումների մասին: Երաժիշտները կներկայացնեն հայկական հատկանշական կատարումներ, որոնց կհաջորդեն հարցուպատասխան քննարկումներ: Երկու միջոցառումների մասնակիցները հնարավորություն կունենան շփվելու միմյանց հետ ընդմիջման ընթացքում՝ խթանելով «Թումո»-ի գաղափարներից մեկը՝ արվեստի և տեխնոլոգիաների հատումը:
Միջոցառումներին հնարավոր է մասնակցել՝ գրանցվելով Տեխնոլոգիական համաժողովին և/կամ Երաժշտական հանդիպմանը: