Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում գտնվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Նա շրջայց է կատարել ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և ծրագրերին: Նախագահին ներկայացվել է, որ «Էփիջի Լեբս ԷյԷմ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքների արդյունքում կառուցվել է 6 հարկից բաղկացած տեխնոպարկի առաջին մասնաշենքը, որտեղ իրականացվելու են կենտրոնի ծրագրերը:
Նշվել է, որ ընկերության կողմից հիմնված Սիմոնյան հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծված «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով իրականացնել կրթական ծրագրեր, երիտասարդությանը համաշխարհային տեխնոլոգիական ձեռքբերումներին ծանոթացնելու համար կազմակերպել և անցկացնել դասընթացներ, սեմինարներ և այլն:
Կենտրոնը ծառայելու է իբրև բաց ստուդիա հայ դեռահասների համար, որտեղ նրանք կկառուցեն իրենց հմտությունները՝ ստեղծագործելով և ստեղծելով իրենց իսկ նախագծերը:
Կենտրոնի բացումը նախատեսված է ս.թ. օգոստոսի 14-ին: 2012-ից «Թումոն» տեղի և արտերկրացի դեռահասների համար կունենա նաև ամառային ուսումնական ծրագիր՝ հանդես գալով իբրև ամառային ճամբար: