Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կազմակերպում է երեխաների հետ քննարկում, որը տեղի կունենա ք. Երևանում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Միջոցառման նպատակն է երեխաների համար ստեղծել հնարավորություն ներկայացնելու իրենց հուզող հարցերն ու խնդիրները, ստանալու դրանց պատասխանները։
Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր այն դպրոցահասակ երեխաները, որոնք ցանկանում են հանդես գալ իրենց իրավունքների պաշտպանության հարցերի մասին ելույթով կամ մասնակցել քննարկումներին և միջոցառմանը։
Մարդու իրավունքների պաշտպանն ուրախ կլինի լսել Ձեր կարծիքը երեխաների կրթության, առողջության պահպանման, հանգստի և զբոսանքի, խնամքի, ցանկացած տեսակի բռնությունից կամ խտրական վերաբերմունքից պաշտպանված լինելու, կարծիք արտահայտելու և այլ իրավունքների մասին:
Միջոցառման նպատակն է լսել երեխաներին հուզող բոլոր թեմաների մասին՝ սկսած հասարակության մեջ երեխաների իրավունքների վերաբերյալ առավել տարածված, ու կարևոր խնդիրների մասին, որոնք բավարար չափով քննարկված չեն։
Եթե Դուք դպրոցահասակ եք և Ձեզ հետաքրքրեց այս հնարավորությունը, ապա մենք պատրաստ ենք լսել Ձեզ, որի համար խնդրում ենք լրացնել կից ձևաչափը։
Դիմել կարող եք մինչև 2022թ. մայիսի 13-ը, որից հետո կամփոփվեն ներկայացված թեմաները և Պաշտպանի աշխատակազմի կողմից կապ կհաստատվի բոլոր դիմողների հետ: