|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակում այս տարվա ապրիլի 28-ին նախատեսվում է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում. հաղորդում է armradio.am կայքը:
Այս տարվա միջոցառման շրջանակներում հանդես է գալու հայտնի երգիչ Էլի Բերբերյանը, որը կկատարի Շառլ Ազնավուրի «Ils Sont Tombes» («Նրանք ընկան») երգը: «Ազնավուրը հայոց պատմության մեջ մեծագույն հետք թողած լեգենդար գործիչներից է, և ես ցանկանում եմ, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա խոսքերը հնչեն աշխարհի կենտրոն համարվող Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակում»,- ասել է երգիչը:
Այդ օրը հրապարակում կհավաքվեն քաղաքական գործիչներ, իրավաբաններ, հետազոտողներ, դերասաններ և այլք: