|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի նախօրեին Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը` սենատորներ Դանիել Ֆիլմուսի, Ռուբեն Ժուստինիանիի, Էրնեստո Սանսի և Սոնիա Էսկուդերոյի նախաձեռնությամբ, ընդունել է հայտարարություն, որով դարձյալ դատապարտում է Մեծ եղեռնի հեղինակներին:
Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ «ապրիլի 24-ի նախօրեին, երբ լրանում է 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ իրագործված այդ հանցագործության 96–րդ տարելիցը, Ազգային սենատը վերահաստատում է իր որոշումը` ապրիլի 24-ը հռչակել Հանդուրժողականության և ազգերի միջև հարգանքի օր` ի հիշատակ հայ ժողովրդի դեմ գործված ցեղասպանության»:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ «Ազգային սենատը դատապարտում է ՄԱԿ-ի 1948 թ. «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին» համաձայնագրով նախատեսված ցեղասպանության բոլոր ձևերն ու անհանդուրժողականության և ցեղասպանության ժխտմանն ուղղված բոլոր դրսևորումները և իր համերաշխությունն է հայտնում արգենտինահայ համայնքին»: