կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-24 15:37
Հասարակություն

Պատգամավորները հանդիպեցին նաիրիտցիների հետ

Պատգամավորները հանդիպեցին նաիրիտցիների հետ

Այսօր նաիրիտցիները բողոքի ակցիա էին կազմակերպել ԱԺ-ի մոտ:

 

Նրանց մոտեցան ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը եւ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը:

 

Արծվիկ Մինասյանը նշեց, որ պետք է կարողանալ այնպես հասնել աշխատավարձի հարցի լուծմանը, որ «Նաիրիտի» վերագործարկումը չվտանգվի: Նրա խոսքով` գործարանի ակտիվների պաշտպանության վերաբերյալ օրենք պետք է ընդունել, քանի որ կարող են ծախել ակտիվներն ու ասել, որ այլևս չեն կարող աշխատեցնել գործարանը:

 

Պատգամավորը նշեց, որ հարկավոր է ճանաչել բոլոր շահառուներին, նաև այն խմբերին, որոնք վարկավորել են «Նաիրիտ»-ը, բայց այդ գումարներն անհայտ ուղղությամբ են գնացել: Ա.Մինասյանի խոսքով՝ նաիրիտցիները պետք է իրենց պահանջները համահունչ դարձնեն գործարանի հարցերով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին, քանի որ նաիրիտցիները պահանջում են միայն աշխատավարձ, իսկ գլխավոր նպատակն այն պետք է լինի, որ գործարանն աշխատի, մարդիկ էլ ներգրավվեն: