|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Դաշնակցական երիտասադրները հաղորդագրություն են տարածել, որում իրենց զորակցությունն են հայտնում «Նաիրիտ»-ի աշխատակիցներին:
«ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություններն իրենց զորակցությունն են հայտնում Նաիրիտի աշխատակիցների արդար բողոքին` ցավով արձանագրելով, որ խնդիրը Հայաստանի քաղաքական դաշտում չի ստացել պատշաճ արձագանք և հետևողական վերաբերմունք, հակառակ նրան, որ հարցը պետք է լուծվեր իրավական, սոցիալ-տնտեսական դաշտում:
ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը բազմիցս անդրադարձել է խնդրին` վեր հանելով դրա հետ կապված կասկածելի գործարքների, աշխատակիցների և ղեկավար կազմի անհամաչափ աշխատավարձերի, ինչպես նաև արտադրական հսկայի վերագործարկման հիմնահարցերը:
Մենք, որ մեր ակտիվ դերակատարությունն ենք բերել տարիներով կուտակված և անարդարության աննախադեպ նշաձող սահմանած այս խնդրի լուծմանն ուղղված ձեռնակումներին, այժմ էլ պատրաստ ենք մեր բոլոր կարելիություններով սատար կանգնելու Նաիրիտի աշխատակիցների բողոքի հերթական ցույցին:
Կոչ ենք անում ՀՀ քաղաքացու իրավապաշտպանությամբ մտահոգ բոլոր կազմակերպություններին, և հատկապես պետական պատասխանատու մարմիներին վերջապես զբաղվել խնդրո առակայով և Նաիրիտի աշխատակիցներին վերադարձնել արժանապատիվ աշխատանքային պայմաններ և լուծել անհետևողականության արդյունքում կուտակված խնդիրները:
ՀՅԴ ՀԵՄ, ՀՅԴ ՆԱՈՒՄ»