Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության շենքի առջև նաիրիտցիների բողոքի ցույցի ժամանակ նրանցից մեկը Yerkir.am-ին պատմեց իրենց խնդիրների մասին:
«Ո՞նց կարելի է բանվորի փողը կտրել, մեղք ա էս ժողովուրդը: Չէ՞ որ էս շենքը, որտեղ իրենք նստում են, նույն բանվորն է կառուցել: Էս կառավարության ո՞ր անդամը 8 կիլոմետր կգնա գործարան, 8 կիլոմետրն էլ ոտքով հետ կգա: Թող էս ղեկավարությունից մի օր գան, նստեն ու նաիրիտցու հետ պերերիվ անեն, տեսնեմ կանե՞ն: Օղորմի հոգուն, Կարեն Դեմիրճյանը մտնում էր «Հայէլեկտրո» գործարան ու բանվորի հետ նստում, հաց էր ուտում: Թող հլը կառավարության ղեկավարը մի օր գա, խաշած մակարոնի վրա ջուր լցնի ու նաիրիտցիների հետ պերերիվ անի, տեսնեմ` կուտի՞: Չի ուտի: 100 դրամ չունենք, որ գնանք գործարան, 8 կիլոմետր գնալ-գալ կլինի՞»,- բողոքեց նա:
Նաիրիտցին դժգոհ էր նաեւ կրթության անմատչելիությունից, նրա խոսքով` այսօր միայն իշխանավորի երեխան կարող է կրթություն ստանալ, բանվորի երեխան չի կարող, որովհետև 60 հազար դրամ ստացող բանվորը չի կարող կես միլիոն դրամ ուսման վարձ վճարել: