կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-24 11:07
Աշխարհ

«Արդարության քայլարշավ»՝ Փոքրիկ Հայաստանից դեպի Թուրքիայի հյուպատոսարան

«Արդարության քայլարշավ»՝ Փոքրիկ Հայաստանից դեպի Թուրքիայի հյուպատոսարան

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման՝ Արևմտյան Միացյալ նահանգների մարմինը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին կայանալիք «Արդարության քայլարշավ»-ի մասնակիցների ճանապարհային քարտեզն արդեն հայտնի է. տեղեկացնում է Asbarez-ը:

 

Քայլարշավի մասնակիցներն առավոտյան ժամը 10-ին հավաքվելու են Փոքրիկ Հայաստանի Սանսեթ և Վեսթերն թաղամասում՝ միասնաբար քայլելու համար դեպքի մոտավորապես վեց մղոն հեռավորության վրա գտնվող Թուրքիայի հյուպատոսարան՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտելու համար:

 

Քայլարշավին մասնակցելու են նաև օտարազգիներ՝ հայությանը նեցուկ կանգնելու և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն ընդդիմանալու համար:

 

Մարմինը նաև կոչ է անում գործատերերին՝ ապրիլի 24-ին փակել իրենց աշխատավայրերը՝ միանալով «Արդարության քայլարշավին»: