կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-31 13:15
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը 14-օրյա քայլարշավ է սկսել

Նիկոլ Փաշինյանը 14-օրյա քայլարշավ է սկսել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսում է 14-օրյա քայլարշավ դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ ընդդեմ Սերժի Սարգսյանի վարչապետ լինելուն: Այս մասին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարը հայտնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով: Ակցիան կոչվում է «Իմ քայլը»:

Փաշինյանն ասաց, որ 14 օրերի ընթացքումակցիայի մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը կանցնեն քայլելով, կկատարեն շուրջ 300 հազար քայլ՝ լինելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներում, և ապրիլի 13-ին` ժամը 18։30-ին, կլինեն Ազատության հրապարակում, որտեղ կմեկնարկի հանրահավաք։

«Ուզում եմ իմ ներողության խոսքերն ասել այն քաղաքներին, որոնցով մենք չենք անցնելու: Մտովի քայլելու ենք բոլորի հետ: Մենք ընտրել ենք այս երթուղին՝ որպես տրամաբանություն ունենալով Հայաստանի`մեծությամբ առաջին, երկրորդ քաղաքները: Այս քայլարշավով ուզում ենք, որ Հայաստանի քաղաքացիների համար կամաարտահայտության հարթակ ստեղծվի»,– ասաց նա: