Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Haberturk-ը հրատարակել է Թուրքիայում փոքր տարիքում ընտանիքի կամքով ամուսնացած երեխաների պատմությունները:
Բոլոր պատմությունները ունեն մեկ ընդհանրություն ` մանուկ հասակում ամուսնանալը: Սակայն ավելի անմարդկայինն այն է, որ երեխաներին ամուսնացնում էին իրենցից տարիքով մեծ տղամարդկանց հետ, և գուցե դա է պատճառը, որ նրանց մեծամասնությունը դիմում է ինքնասպանության:
«15 տարեկանում ամուսնացա: Մի զարհուրելի զգացում: Ընտանիքում քեզ ինչպես դրսևորես, չգիտես: Ասում են` աղջկա տարիքը փոքր թող լինի, որ կրթենք: Ես չէի իմանում, որ տղամարդկանց մոտ պետք է ոտքի կանգնել: Դրա համար ծեծի եմ ենթարկվել: Հիմա 23 տարեկան եմ, ամուսինս մահացել է»,- պատմել է նրանցից մեկը:
«Պատուհանից նայում էի դրսում խաղացող երեխաներին: Մի անգամ ամուսինս առաջարկեց գնալ և խաղալ նրանց հետ: Նա խնամեց երեխային, իսկ ես բակում խաղացի»,- պատմել է մեկ ուրիշը:
Մեկ ուրիշն ասել է. «10 տարեկանում ինձ ամուսնացրեցին: Երբ փուռ էի գնում, երեխաները իմ հետևից գոռում էին` փոքրիկ հարս: Ձեռքերով լվացք էի անում: Սկեսուրս ինձ ծեծում էր: Մի անգամ դանակ էր մտցրել փորս ու ինձ սենյակում փակել»:
Նշենք, որ Թուրքիայում փոքր հասակում ամուսնությունների 16.9 տոկոսն իրականանում է քաղաքներում, իսկ 24.6 տոկոսը` գյուղերում: