Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Աղետի գոտում բազմաթիվ ընտանիքներ բնակարաններ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ամբողջացման գործում լուրջ խոչընդոտների են հանդիպում: Մասնավորապես` այն ընտանիքները, որոնցում արդեն մի քանի նոր ընտանիքներ են ձեւավորվել, չեն կարողանում համաձայնության գալ, թե ստանալիք մեկ բնակարանն ում է պատկանելու:
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն այդ խնդրով դիմել է ՀՀ բարձրագույն իշխանություններին եւ առաջարկել աղետի գոտում բնակարանների բաշխման վերաբերյալ որոշումներում փոփոխություններ կատարել, մասնավորապես` բնակբաշխման գործընթացին մասնակցելու հնարավորություն ընձեռել պահանջվող փաստաթղթերի փաթեթները մասնակի համալրած այն ընտանիքներին, որոնց մեկ կամ մի քանի անդամները գրավոր և պատշաճ իրազեկվելուց հետո էլ հրաժարվում են տրամադրել իրենց անձնական փաստաթղթերն ու մասնակցել բնակարանների բաշխման գործընթացին, իսկ իրենց փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվող քաղաքացիներին այլևս չճանաչել բնակարան ստանալու շահառու:
Գյումրու ավտոկայանի տնակային ավանի 104/414 տնակի բնակիչ, երկրորդ կարգից ցմահ հաշմանդամ Գայանե Պետրոսյանը չի կարող բնակարան ստանալ վերը նշված պատճառով: Ավելացնենք, որ դեռևս 2009 թ. սեպտեմբերի 9-ին նրանց տնակում բռնկված հրդեհի ժամանակ մահացել է հայրը, իսկ նա շարունակում է բնակվել կիսահրկիզված տնակում: