|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՅԴ-ն նշում է իր հիմնադրման 135-ամյակը։ Հոբելյանական տարվա կարգախոսն է՝ «հանուն հայի, հանուն պետության»։ Ինչպես նշում է ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, կուսակցության 135 տարվա գործունեությունն ամփոփվում է հենց այդ գաղափարի ներքո։
«Եթե ինձ հարցնեք՝ ինչի՞ մասին է Դաշնակցությունը, ինչի՞ մասին է նրա 135 տարվա պատմությունը, ապա դա իր ժողովրդի մասին է, պետականություն ստեղծելու և պահպանելու մասին է՝ որպես ժողովրդի անվտանգության բարձրագույն ձև։ Դա հայկական ինքնությունը պահպանելու մասին է, և պատահական չէ, որ հենց այս կարգախոսն է ընտրված։ Պատահական չէ նաև, որ խորհրդանիշերի մեջ կտեսնեք Սարդարապատը»,- նշեց Քրիստինե Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանը կրկին գոյամարտի փուլում է։ «Այսօր մենք ևս մեկ անգամ այն իրավիճակում ենք, երբ գոյամարտի տրամադրության մեջ ենք, և այդ հաղթական գոյամարտը պետք է ևս մեկ անգամ տալ»,- ընդգծեց նա։
Քրիստինե Վարդանյանը նշեց նաև, որ Դաշնակցության պատմության ընթացքում անփոփոխ են մնացել գաղափարները, արժեհամակարգը և պայքարի ուղին։ «Մեր 135 տարվա պատմությունը պայքարի պատմություն է։ Այդ ճանապարհին եղել են նաև պարտություններ, սակայն մենք երբեք չենք հաշտվել դրանց հետ, երբեք հանձնվողականությունն ու հաշտվողականությունը որպես ճանապարհ չենք ընտրել։ Մենք անսխալական չենք, բայց երբեք չենք դադարել պայքարել»,- ասաց Քրիտինե Վարդանյանը։