|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Թուրքական կայքերն անդրադարձել են մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած` «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ այն որակելով «կրիտիկական»:
Haber7 կայքն առանձնահատուկ անդրադարձ է կատարել թուրք լրագրողի հարցին Սերժ Սարգսյանի պատասխանին:
Կայքը մեջբերել է հայ-թուրքական սահմանի բացման մասին Սարգսյանի խոսքը, որ արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելը հաշտության դուռը փակելու իմաստ չի կրում, նաեւ` ինքը ստիպված է եղել հետ կանչել արձանագրությունները, քանի որ անհնար է եղել դրանք կյանքի կոչել Թուրքիայի վարած քաղաքականության հետևանքով:
Gercekgundem-ը եւս մեջբերել է ՀՀ նախագահի խոսքը. «Մենք դռները չենք փակել»: Նաեւ գրել, որ, ի պատասխան թուրք լրագրողի հարցի, Սարգսյանը պարզաբանել է, թե պարզ է` ու մեղքով արձանագրությունների վավերացման հարցում արդյունքի չեն հասել:
Կայքը գրել է նաև, որ, ՀՀ նախագահի խոսքով, Հայաստանը չի մասնակցելու մի գործընթացի, որը զոհաբերվում է 3-րդ երկրի ոչ կառուցողական մոտեցումներին։