կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-21 10:42
Քաղաքական

Գագիկ Ջհանգիրյանի և ՀՀԿ-ական պատգամավորների միջև ոչ մի տարբերություն չկա. «Ժողովուրդ»

Գագիկ Ջհանգիրյանի և ՀՀԿ-ական պատգամավորների միջև ոչ մի տարբերություն չկա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Երբ անցած տարի հայտնի դարձավ որ Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի դուստրը նշանակվել է Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնակատար, այն էլ՝ ի հեճուկս դպրոցի կոլեկտիվի ցանկության, այդ լուրը մի տեսակ անհավանական էր թվում: Ի ւ[երջո, հայտնի էր, որ Գագիկ Ջհանգիրյանն ընդդիմադիր պատգամաւլոր է, նախկին քաղբանտարկյալ, իսկ Հայաստանում ընդդիմադիրների ընտանիքի անդամներին պաշտոնների չեն նշանակում, առավել ևս՝կոլեկտիվի ցանկությանը հակառակ: Բայց, դե, փաստն այն էր, որ ի հեճուկս թիվ 139 դպրոցի կոլեկտիվի՝ Կլարա Ջհանգիրյանը նշանակվել էր այդ ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնակատար: Ընդամենը չորս ամիս էր հարկավոր, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանն իր վարքով պարզաբաներ տեղի ունեցածը և ապացուցեր, որ իր և ՀՀԿ-ական պատգամավորների միջև ոչ մի տարբերություն չկա:

 

Պատկերացրեք իրավիճակը՝ Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ՀՀ Աժ պետաիրավական մշտական հանձնաժողովում քննարկելիս երեկ Գագիկ Ջհանգիրյանը և ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը նույն տեսակետն են արտահայտել, այն է՝ նախագծի վերնագրում պետք է գրվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան: Ավելին՝ փաստացի Ջհանգիրյանը ՀՀԿ-ականից ավելի ագրեսիվ է պաշտպանել Սերժ Սարգսյանին՝ նախագիծը որակելով որպես անգրագիտություն: Այսպիսով նախկին զինդատախազն իշխանություններին շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ հավատը չկորցնելու և «տիրություն» անելու համար: Ինչևէ, հաշվի առնելով այն փաստը, որ պետաիրավական հարցերով հանձնաժողովը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության նախագծի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել, եկող երկուշաբթի մեկնարկելիք Աժ քառօրյպյի օրակարգում ընդգրկելու համար այն պետք է առանձին դրվի քվեարկության»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։