| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Եվրանեսթ»ի խորհրդարանական պատվիրակությունը քննարկում է տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: «Նորություն ասած չեմ լինի, որ ԵՄ-ն հանդիսանում է կարևոր առևտրատնտեսական գործընկերներից մեկը, և Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ-ի հետ ներկա հարաբերությունների մակարդակի պահպանումն ու հետագա զարգացումը բոլոր հնարավոր ուղղություններով»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ ներկայումս փորձագետների մակարդակով քննարկումներ են ընթանում ԵՄ-ի հետ նոր ձևաչափով համագործակցման հնարավորության ստեղծման ուղղությամբ: Մասնավորապես՝ քննարկումներ են ընթանում ավիացիայի ոլորոտում համագործակցության զարգացման ուղղությամբ:
«Հայաստանի համար ԵՄ-ի կողմից բյուջետային և տնտեսական աջակցությունը առանցքային է: Հայաստանը կարևորում է այդ աջակության տրամադրումը, քանի որ դրա արդյունքում իրականացված բարեփոխումները արդյունավետ կիրառելիություն ունեն Հայաստանում: ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի համար կարևոր առևտրային ու ներդրումային գործընկերներից մեկը, և մեր հետագա հարաբերությունները կարևոր են: Ուզում եմ վստահություն հայտնել, որ այս և նմանատիպ ձևաչափի քննարկումները լուրջ դեր ունեն վստահության մթնոլորտի առաջացման և հետագա համագործակցության համար»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:
Ուշագրավ է, որ իր բացման խոսքից անմիջապես հետո նախարարը հեռացավ նիստերի դահլիճից՝ չմասնակցելով հետագա քննարկմանը: