|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր լրագրողների հետ են հանդիպել ԿԲ ներկայացուցիչները` ներկայացնելու ԿԲ ֆինանսական շուկայի և գների կայունացման վերաբերյալ տվյալներ: Նրանցից Անդրանիկ Գրիգորյանը նշեց, որ ավանդների մեջ ունեն դրական աճ` թե\' ֆիզիկական անձանց կողմից, թե\' իրավաբանական անձանց կողմից, աճ է արձանագրվել վարկերի մասով, առաջխաղացում կա բանկերի կապիտալի համալրման մասով:
Վահագն Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը տոկոսադրույքներն ամենաշատը նվազեցրած երկրների թվում է, մասնավորապես` վերջին մեկ տարվա ընթացքում 9-րդ անգամ է նվազել տոկոսադրույքը: Դրական աճ են արձանագրում դրամային հիփոթեքային վարկերը:
ԿԲ ներկայացուցիչները վստահեցրեցին, որ բանկերի շահութաբերությունն աճում է:
Հարցին, թե որքա՞ն բանկ կմնա ու կգործի Հայաստանում, նրանք պատասխանեցին, որ թեև կան բանկային գաղտնիքներ, սակայն ներկա պահին ինտենսիվ քննարկումներ են գնում բանկերի միջև միաձուլման ու կապիտալի համալրման հարցով, և շատ շուտով առևտրային բանկերը կհայտարարեն դրա մասին: