Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 30-ին իր պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Նա պաշտոնապես ազատվեց դեկտեմբերի 4-ին՝ կառավարության նիստում համապատասխան հրամանով: Եվ այս որոշումից հետո ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. իշխանությունները դեռ չեն որոշել եւ չգիտեն, թե ում նշանակել նրա փոխարեն:
Ընդ որում, նկատենք՝ Սյունիքի մարզի գրեթե բոլոր համայնքների խոշոր ղեկավարները հայտարարություն էին տարածել՝ ասելով, թե այս իրավիճակում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եվ ահա, մեր տեղեկություններով, մարզում բավականին լուրջ քննարկումներ են տարբեր պաշտոնյաների մասնակցությամբ, եւ անգամ առաջարկից հրաժարվողներ են եղել, սակայն սյունեցիներն այն տեսակետն ունեն, որ պետք է մարզպետ նշանակվի զինվորական անձ, որը պետք է տիրապետի իրավիճակին՝ մինչեւ հասկանան, թե ինչ է լինելու հետագայում:
Այսինքն, որոշում կա այդ պաշտոնը վստահել զինվորականի: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Սյունիքի շատ համայնքներ դարձել են սահմանամերձ, եւ կան համայնքներ, որտեղ հայկական գյուղերը գտնվում են սահմանին շատ մոտ՝ 500-600 մետր հեռավորության վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում