| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր` ԱԺ-ում էներգետիկ ոլորտի` 2014թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց էներգետիկայի փոխնախարարին «Նաիրիտ»-ի վերաբերյալ: Նա նշեց, որ նամակ է գրել կառավարությանը «Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ, և նախարար Երվանդ Զախարյանը պատասխանել է այդ նամակին, որում գրված է, որ «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված ծանր իրավիճակի պատճառով կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին, որ աուդիտ անցկացնեն գործարանում: Արդեն ստացվել են աուդիտի պատասխանները, ըստ որոնց` գործարանի հետագա շահագործումը համարվել է ոչ նպատակահարմար: «Ինչո՞ւ է կառավարությունը այդ հարցով դիմել Համաշխարհային բանկին, ո՞ր ընկերությունն է իրականացրել այդ աուդիտը: Արդյո՞ք կառավարությունը տեղյակ է, որ նման աուդիտ արդեն անցկացվել է և ոչ մեկ անգամ»,- հարցրեց պատգամավորը:
Փոխնախարարը նշեց, որ Համաշխարհային բանկը ՀՀ կառավարության կարևոր գործընկերներից մեկն է, ունի խոշոր օբյեկտներում տեխնիկական աուդիտ անցկացնելու փորձ: Եվ կառավարությունը դիմեց Համաշխարհային բանկին, որ անցկացնի տեխնիկական աուդիտ: Աուդիտն իրականացրել է ամերիկյան ընկերության բրիտանական մասնաճյուղը` «Ջակոբս» անունով: