|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ, գործող նախագահի մամուլի խոսնակի հաղորդմամբ, իրեն հրավիրել են նախագահական նստավայր` Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցի, ինքն ընդունում է հրավերը եւ հենց հիմա էլ գնում է հանդիպման:
Նա վստահեցրեց, որ ինքը նախագահի հետ խոսելու է միայն իշխանափոխությունից, իսկ վաղը` ժամը 17-ին, ժողովրդին հրավիրեց Ազատության հրապարակ` արտոնագրված հանրահավաքի:
Ի դեպ, ճանապարհին ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը կանգնեցրեց Հովհաննիսյանին եւ, հղում տալով երթերի, ցույցերի մասին օրենքին, ըստ որի` 90-ից ավելի մարդ չի կարող մասնակցել երթի, եթե այն ինքնաբուխ է, նշեց, որ խախտվում է օրենքը: Ըստ այդմ` Հովհաննիսյանը խնդրեց իր կողմակիցներին քայլել 50-50 խմբերով: