|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Մարտի 13-ին, ժամը 07.52-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 8-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 VD 129 պետհամարանիշով (վարորդ`1981 թ. ծնված Ս. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (40 մ): Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայի ուղևորները` 2007 թ. ծնված Մ. և 2007 թ. ծնված Մ. Բ.-ները, հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ: