| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ԱԺ նիստում շարունակվում էր ՎՊ 2015թ. գործունեության քննարկումը:
Արտահերթ ելույթով հանդես եկավ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշեց, որ առողջապահության նախարարությունն ակտիվ է աշխատել ՎՊ-ի հետ, իրականացված ուսումնասիրությունները ունեցել են դրական նշանակություն ոլորտի զարգացման համար: Որոշ թերություններ արդեն շտկվել են, որոշ թերություններ կապված են եղել նորմատիվ ակտերի հետ:
Ինչ վերաբերում է դեղերի շրջանառության ոլորտում ՎՊ ստուգումներին, նախարարը նշեց, որ, որպես հիմնական դիտողություն, ՎՊ զեկույցի մեջ նշվել է ներմուծման գների և գնումների կազմակերպման գների տարբերությունը:
«Փաստացի բոլոր գնումները առողջապահության նախարարությունը և առողջապահական հիմնարկները կազմակերպել են` գնումների մասին օրենքի և կառավարության որոշումների համաձայն, սակայն այդ օրենքներն ու որոշումները չեն սահմանափակում այն ներմուծողների շահույթը, որոնք մասնակցում են այդ մրցույթներին, ուստի առաջանում են խնդիրներ գնումների կազմակերպման ոլորտում»,- ասաց նախարարը:
Լուծումներ են առաջարկվել, մասնավորապես` կազմակերպել ուղիղ գնումներ եվրոպական արտադրողներից, ինչը թույլ է տալիս կտրուկ նվազեցնել դեղամատակարարման ծախսերը և բարձրացնել որակը` տարեկան 500 մլն դրամ տնտեսելով: Նախարարը նշեց, որ կարևոր էր այն, որ փոխհատուցվող դեղերի շուկայում պետությունը սկսեց իր կարգավորիչ դերը ունենալ:
Արմեն Մուրադյանի խոսքով՝ նախարարության վերահսկողության արդյունքում 150 վարչական վարույթ է իրականացվել, հայտնաբերվել են 170 չգրանցված և 120 ժամկետանց դեղեր, հարուցվել են քրեական գործեր, 6 դեղատուն զրկվել է գործելու լիցենզիայից: Նախարարը հավելեց, որ նոր օրենքներով այս աշխատանքները ավելի են խստացվելու, ուժեղացվելու են հսկողությունը և տուգանքների չափը: