Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով մասնակցում է պոլիտեխնիկում այսօր անցկացվող` ռեկտորի ընտրություններին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում բուհի կառավարման խորհրդի անդամ ուսանողների հանդեպ իրականացվել են անթույլատրելի գործողություններ: Նա նաև ասաց, որ ինքը չունի խնդիր թեկնածուներից որևէ մեկի հետ, դրա համար ազատ է կատարելու իր ընտրությունը: «Ես չեմ ուզում, որ կատարենք ընտրություն, որի արդյունքում, փորձելով բարձրացնել մեկին, գցենք մյուսին: Մտավորականի համար դա անթույլատրելի է»,- ասաց Աշոտյանը:
Նախարարը յուրաքանչյուրին խորհուրդ տվեց քվեարկելիս առաջնորդվել բարոյականությամբ` հիշեցնելով, որ քվեախցիկում յուրաքանչյուրը մենակ է մնալու իր խղճի հետ: «Դուք գիտեք` ես ոնց եմ քվեարկելու, ու հիմա չեմ բացատրելու` ինչու և ինչի համար: Ուղղակի ուզում եմ ասել, որ ոչ ոք չէր ուզենա իրենց երեխաների ու թոռների հետ վարվեին այնպես, ինչպես վերջին շրջանում վարվել են կառավարման խորհրդի կազմում գտնվող ուսանողների հանդեպ: Ուզում եմ, որ հարգեք մնացած բոլոր երեխաների իրավունքը»,- ասաց նա: