Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երևան մոլ»-ում այսօր ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետի պաշտոնական բացման արարողությունն էր:
Դեռ այն ժամանակ, երբ նոր էին խոսակցություններ սկսվել, որ «Քարֆուր»-ը որոշել է մուտք գործել Հայաստան, շատերը մեծ ոգևորությամբ նշում էին, որ, դրա գալով, Հայաստանում սպառողական ապրանքներն անհամեմատ կէժանանան, և «Քարֆուր»-ը ժամանակի ընթացքում կդառնա գին թելադրող Հայաստանում։
Այժմ, երբ «Քարֆուր»-ն արդեն բացվել է, և երբ կարող ես հանգիստ ուսումնասիրել գնապիտակները, հասկանում ես, որ ժամանակին շրջանառվող խոսակցությունները իրականությանը, մեղմ ասած, չէին համապատասխանում. իրականում Քարֆուրի վերաբերյալ ավելի շատ առասպել էր պատմվում։
Մենք փոքրիկ ուսումնասիրություն ենք իրականացրել «Քարֆուր» հիպերմարկետում և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում՝ հասկանալու համար վաճառվող ապրանքների գնային տարբերությունը։ Համեմատել ենք ձեթի, կարագի, շաքարավազի, կարտոֆիլի, գարեջրի և լվացքի հեղուկի գները։ Այսպես՝ «Սլոբոդա» ձեթը և' «Երևան Սիթի»-ում, և' «Քարֆուր»-ում վաճառվում է նույն գնով՝ 760 դրամով։ Բրազիլական կարագի 1 կգ-ը «Քարֆուր»-ում արժե 2400 դրամ, իսկ նորզելանդական կարագի 1կգ-ը «Երևան Սիթի»-ում՝ 2370 դրամ։ Կարտոֆիլի 1կգ-ը «Քարֆուր»-ում 220 դրամ է, իսկ «Երևան Սիթի»-ում` 170 դրամ։ Նույն ընկերության արտադրած գարեջուրը՝ «Գյումրի»-ն, երկու տեղում էլ արժե 360 դրամ։ «Պերվուլ» լվացքի հեղուկը թե' «Քարֆուր»-ում և թե' «Երևան Սիթի»ում տատանվում է 1850 դրամի սահմանում։
Տարօրինակ մի փաստ, սակայն, «Երևան Սիթի»-ում շաքարավազի 1 կգ-ն արժե 369 դրամ, իսկ «Քարֆուր»ում` 350 դրամ։
Եվ այսպես` ստացվում է, որ երկու տեղում էլ գրեթե հավասար գնային պայմաններ են գործում։ Իհարկե, «Քարֆուր»-ի գները ցածր են, օրինակ, ՍԱՍ սուպերմարկետում ֆիքսված գներից, բայց ՍԱՍ-ը միշտ համարվել է սուպերմարկետ միջին խավից բարձր քաղաքացիների համար:
«Քարֆուր»-ի մասին Yerkir.am-ի ամբողջական վերլուծական հոդվածը՝ քիչ ուշ: