|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ուրախ է, որ Երեւանում շուտով բացվելու է «Քարֆուր» սուպերմարկետների ցանցը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադրադառնալով այդ փաստին` նա նշեց. «Շատ լավ էլ անելու ա»:
Ի դեպ, սուպերմարկետի բացմանը Ալեքսանյանը ներկա է լինելու: «Լենտն էլ ես եմ կտելու»,- հայտարարեց նա:
Լրագրողների դիտարկմանը` հնարավո՞ր է դրա համասեփականատերերից է, պատգամավորը պատասխանեց. «Կարող ա առաջարկի, ի՞նչ կա որ»: Լրագրողները հետաքրքրվեցին` փաստորեն, չե՞ք հրաժարվի: «Չէ: Խի՞: Եթե մեկը բերի նվեր տա, կհրաժարվե՞ս»,- ասաց նա:
Պատգամավորը խոսեց նաեւ Մաքսային միությանն անդամակցելու մասին: Պարզվում է, ըստ պատգամավորի, դա մեր երկրի շահերից է բխում: Իսկ թե ինչ շահի մասին է խոսքը, Ալեքսանյանը չասաց` հայտարարելով, որ երբ ժամանակը գա, կասի: Իսկ մինչ այդ շտապեց վստահեցնել, որ երկրի նախագահն ինչ անում, ճիշտ է անում: