| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հրապարակ»-ը գրում է.
«Վերջերս մենք անդրադարձանք այն խնդրին, որ Դուբայից կառավարվող ֆրանսիական «Քարֆուր» սուպերմարկետների ցանցը Հայաստանում ոչ այնքան դեմոկրատական քաղաքականություն է վարում, մատակարարներից պահանջելով մեծ զեղչեր՝ մինչև 15% և ավելի:
Օրերս «Քարֆուր» ընկերությունից տեղեկատվություն էին տարածել, որով հերքում էին ԶԼՄ-ների հրապարակումները, թե իրենք 15% զեղչ են պահանջում: Բայց միայն այդքանը, ուրիշ ոչինչ՝ առանց որևէ բացատրության կամ պարզաբանման: Մինչդեռ, մեր տեղեկություններով, հանրային կարծիքի, մամուլի կողմից ճնշման և մատակարարների անզիջում կեցվածքի ազդեցությամբ «Քարֆուրում», այսպես ասած, «զադնի են դրել»՝ հրաժարվելով այդ քաղաքականությունից:
Շատ մատակարարներ հրաժարվել են նման պայմաններով աշխատելուց, և ավելի ակնհայտ պատկերը կերևա մի քանի օրից, երբ սկսեն պայմանագրեր կնքել: Ւ դեպ, 15% զեղչը միջինացված թիվ է, խոսքը նորմայից ահռելի բարձր զեղչերի մասին է՝ 10 տոկոսից մինչև նույնիսկ 17-18%: Ուստի, եթե «Քարֆուրից» հերքում են դա, կարող են ավելի թափանցիկ լինել՝ հրապարակելով իրենց պահանջած զեղչերն ու համագործակցության մյուս պայմանները»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: