|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ շտաբներից այժմ պահանջում է վերադարձնել իր միջոցներով ձեռք բերված գույքը:
Yerkir.am-ը կապ հաստատեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ՝ ճշտելու համար` իրականում այդպե՞ս է, թե՞ ոչ: Ծառուկյանի մամուլի խոսնակը նշեց, որ այս պահի դրությամբ ինքը նման տեղեկություն չունի, սակայն խոստացավ ճշտել լուրի իսկությունը:
Իվետա Տոնոյանից հետաքրքրվեցինք նաև, թե արդյո՞ք ուժի մեջ է Գագիկ Ծառուկյանի այն խոստումը, թե պատրաստ է 100 հազար դոլար վճարել նրան, ով կբացահայտի ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի ծեծի հանգամանքները և կգտնի մեղավորներին: Իվետա Տոնոյանն այս հարցին կոնկրետ պատասխան տալուց ևս խուսափեց՝ նշելով, որ նման թեմաների շուրջ խոսակցություն չի եղել, որ ինքն էլ կարողանա պատասխանել մեր հարցին:
Նշենք, որ մեր հետագա բազմաթիվ զանգերը Իվետա Տոնոյանն անպատասխան թողեց, և մենք չկարողացանք մեր հարցերին հստակ պատասխաններ ստանալ: