կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-08 14:29
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը 4 տարի ո՞ր խոստումն է կատարել, որ գերիների հարազատներից ժամանակ է ուզում․ Արթուր Խաչատրյան

Գյումրիում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» ծմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց այս իշխանությունների դիրքորոշումը գերիների խնդրի մասին՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Էդ իրենք էին, որ ասացին՝ մեր եղբայրները չեն նեղանա, որ մի երկու ամիս ավելի մնան Բաքվի բանտերում, էդ նրանք էին, որ ասացին՝ գերիների հարցը մենք համարում ենք փակված։ Հիմա այդ մարդկանց դժբախտությունը փորձում են շահարկել, այդ մարդկանց էլի խաբել՝ ասելով, որ եթե ուրիշները գան՝ էդ հարցը ընդհանրապես չի լուծվի»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Փաշինյանը թող իր խոստումը մի հատ կատարի, որ հետո կարողանա ասել՝ մեզ էլի ժամանակ տվեք, որ հարց լուծենք՝ նշեց նա։

«Արդեն 4 տարի կլինի, որ Փաշինյանը վարչապետ է, այդ 4 տարում ո՞ր խոստումն է կատարել, որ հիմա գերիների հարազատներին ասում է՝ էլի ժամանակ տվեք»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Տես նաև՝ Չնայած իշխանական բոլոր սադրանքներին, այս պահին Գյումրիում բազմահազարանոց հանրահավաք է։

Մանրամասն՝ տեսանյութում․