կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-09 16:39
Քաղաքական

ԲՀԿ-ն զրոյից պետք է սկսի

ԲՀԿ-ն զրոյից պետք է սկսի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նորմալ է ընդունում նոր ընդդիմության` ԲՀԿ-ի մուտքը քաղաքական դաշտ: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իշխանությունն էլ է հետաքրքրված, որ Հայաստանում ընդդիմությունը կայանա, իսկ ԲՀԿ-ի հետ կապված, ըստ նրա, ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի ու ինչպես կկայանա, որովհետև կուսակցությունը զրոյից պետք է սկսի: «Ընդդիմադիր ԲՀԿ-ն, ինչպես հասկանում եմ, տարբերվելու է նախորդ ԲՀԿ-ից թե' կառուցվածքով, թե' ռազմավարությամբ: Ինչևէ, մենք կողմնակից ենք, որ այն, որպես ընդդիմություն, կայանա»,- ասաց պատգամավորը:

 

Կարինե Աճեմյանի կարծիքով` ԲՀԿ-ի թույլ տեղը նրա գաղափարախոսական հենքն էր: Հարցին` հնարավոր համարո՞ւմ է, որ Հովիկ Աբրահամյանն իր ձեռքը կվերցնի ԲՀԿ-ի կայացման հարցը, ինչպես այդ մասին գրում են մամուլում, պատգամավորը պատասխանեց. «Ես չգիտեմ, դրանք խոսակցություններ ու ենթադրություններ են, չեմ կարծում, որ դրա տակ հիմնավորումներ կան»:

 

Հարցին, թե ինչպե՞ս է ընդունում կին նախագահի ընտրությունը ԲՀԿ-ում, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Կարևոր է, թե ինչպես կդասավորվի ԲՀԿ-ի ճակատագիրը, որովհետև մամուլից տեղեկանում եմ, որ շատ ԲՀԿ-ականներ լքում են կուսակցությունը, սակայն Նաիրա Զոհրաբյանը հավատացնում է, որ իրենք կկառուցեն, խելքի կբերեն: Դա ժամանակի խնդիր է, ժամանակը ցույց կտա: Միայն մեկ բան հաստատ կարող եմ ասել` նոր կուսակցություն ստեղծելը հեշտ է, բայց կայացնելը, հզոր կուսակցություն դառնալն այլ խնդիր է»: