կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-02 14:08
Տնտեսական

ՏՄՊՊՀ-ն ապրանքների պակասորդի հարցով ուսումնասիրություն պետք է սկսի «Սաս», «Երևան Սիթի», «Զովք» և այլ ցանցերում. Պարսյան

ՏՄՊՊՀ-ն ապրանքների պակասորդի հարցով ուսումնասիրություն պետք է սկսի «Սաս», «Երևան Սիթի», «Զովք» և այլ ցանցերում. Պարսյան

Վերջին ժամերի ընթացքում հանրությունը ներկայացնում է փաստեր, որ խոշոր առեւտրային ցանցերում բացակայում են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ (ոսպ, բրինձ, մակարոն եւ այլն), ինչը կանխատեսելի տնտեսական երեւույթ է եւ բնորոշ է կորոնավիրուսով վարակված բոլոր երկրներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա մասնավորապես, գրել է. «Չնայած բազմաթիվ կոչերին՝ տնտեսությունը նախապատրաստելուն ուղղված քայլերը բացակայում են։ Ինչեւէ, ունենք, այնինչ ունենք։ Եվ այս իրավիճակում մնում է միայն հետեւանքների արձանագրումը եւ օրենքը խախտողներին պատասխանատվության ենթարկելը, որից հասարակական կորուստը չի փոխհատուցվի։

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գերիշխող դիրքի չարաշահում է համարվում ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատումը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում ՊԱԿԱՍՈՐԴԻ ստեղծումը կամ պահպանումը։

Առեւտրային ցանցը (սուպերմարկետների ցանցը) համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է չորս կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբ։ Հետեւաբար, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը առաջին անհրաժեշտության ապրանքների պակասորդի վերաբերյալ շատ արագ ուսումնասիրություն պետք է սկսի Սաս, Երեւան Սիթի, Զովք, 4 եւ ավել խանութներ ունեցող սուպերմարկետների ցանցերի վերաբերյալ»։