կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-05 14:15
Աշխարհ

Հիմա չեմ կարող ասել, որ հայ եմ. Կիրկորով

Հիմա չեմ կարող ասել, որ հայ եմ. Կիրկորով

Ֆիլիպ Կիրկորովը և նրա հայրը մի քանի տարի է՝ օգնում են  մանկական «Նոր ալիք 2011» մրցույթի հաղթող Անդրանիկ Ալեքսանյանին, ով առողջական խնդիրներ ունի։ Լրագողներին հաջողվել է պարզել, որ հարցը միայն գթասրտությունը չէ, այլ նաև արմատները. գրում է Дни.ру-ն:

 

«Ֆիլիպի հայրը զտարյուն  հայ է, նրա ազգանունը Կիրկորյան է, իսկ մայրը հրեա է՝ օպերային երգչուհի` Բուլղարիայից։ 1915-ին Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ ոմանք ապաստան են գտել Հունաստանում, ոմանք` Բուլղարիայում: Կիրկորյանների ընտանիքը դրանցից մեկն է»,- Экспресс газета-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։

 

Նա մի անգամ հարցրել է Ֆիլիպին, թե ինչո՞ւ է թաքցնում իր ծագումը, չէ՞ որ շատ աշխարհահռչակ հայեր կան՝ Ազնավուր, Լեգրան, Շեր, Ջիգարխանյան, Այվազովսկի... Ֆիլիպն ի պատասխան ասել է. «Չեմ կարող հիմա ասել, որ ես հայ եմ, քանի որ երկար տարիներ ասել եմ, որ բուլղարացի եմ։ Մարդիկ ի՞նչ կմտածեն»։ 

 

«Ես նրան հասկացա: Կարևոր է այն, որ նա հնարավորինս  օգնի  հայերին, իսկ այնտեղ թող ասի` իբր բուլղարացի է»,- ասել է Անանյանցը։