Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այս պահին Արմավիրի խաղողագործները շարունակում են փակ պահել Արմավիր-Երևան ճանապարհը: Նրանք բողոքում են խաղողի մթերման գնից: Խնդիրն այն է, որ Երևանի կոնյակի գործարանը հայտնել է, որ խաղողը մթերելու է 140 դրամով, իսկ գյուղացիները պահանջում են բարձրացնել խաղողի մթերման գինը:
Նրանցից մեկը հայտարարեց, որ չեն բացի ճանապարհը՝ մինչև խնդրին լուծում չտրվի:
«Ոնց ասել եմ՝ ոչ Սերժին, կարող եմ ասել նաև՝ ոչ Նիկոլ Փաշինյանին: Ես պայքարել եմ արդարության համար, 15-20 օր այնտեղ քնել, հաղթանակի օրը ծիծաղել եմ, հիմա ինքը /խմբ.՝ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը/ պետք է այդ ծիծաղը պահի, ոչ թե կարկուտը խփել է, իրենք քնած նստել են»,- ասաց տղամարդը:
Հիշեցնենք, որ Արմավիրի փոխմարզպետ Գաբրիել Գրիգորյանը մոտեցել էր գյուղացիներին և տեղեկացրել, որ կառավարությունում այս թեմայով քննարկում է սկսվել: «Պետք է հարցը դիտարկեն ու դրա լուծումը գտնեն»,- ասել էր նա: