կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-21 10:16
Հասարակություն

Ռոկոկոյին չեն հարմարվում

Ռոկոկոյին չեն հարմարվում

«ՀՀԿ ծերակույտը դեռ ամբողջովին չի ինտեգրվել նոր վերանորոգված ճոխ գրասենյակին. Մուշեղ Լալայանը նախկինի պես նստած է նկուղային հարկում, դեռ չի բարձրացել երրորդ հարկի իր ռեզիդենցիան, մնացյալ սենյակները նույնպես գրեթե թափուր են: Միայն ՀՀԿ-ի Գևորիկն է պարտաճանաչ գալիս գործի, նրան, իհարկե, առանձին սենյակ չեն հատկացրել, նախկինի պես դրսում, պատի տակ սպասում է ՀՀԿ ծերակույտի անդամներին, հիմնականում ցերեկային ժամերին, որովհետև արդեն ցուրտ է: Սակայն դրանից էլ է գոհ, որովհետև առջևում նախագահական ընտրությունների թեժ սեզոնն է, և ինքը, ինչպես ՀՀԿ շտաբի բոլոր ներկայացուցիչները, «քիթ սրբելու» ժամանակ չի ունենալու»,- գրում է «Հրապարակ»-ը:

 

Թերթը հավելում է, որ առաջվա պես ՀՀԿ գրասենյակ մտնող կողմնակի անձանցից փաստաթուղթ չեն ուզում, հարցում չեն անում, չնայած չի բացառվում, որ երբ գրասենյակը սկսի գործել ողջ «կոմպլեկտով», այդ ժամանակ շենք մուտք գործելու էլիտար կարգուկանոն սահմանվի: Ի դեպ, դեռևս ՀՀԿ գրասենյակում չեն նաև շտաբի պետի տեղակալները և մնացյալ պատասխանատուները, նրանք որոշված են, սակայն, ըստ ամենայնի, շտաբում նստակյաց աշխատանքի կանցնեն Ամանորի և Սուրբ ծննդյան տոներից հետո: